02/05/2017 11:12
Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով առավելության է հասել Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ
Հունաստանում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Երեկ կայացել է նախավերջին տուրը, որում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով առավելության է հասել Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ:
Հայաստանի ընտրանու կազմում հաղթանակներ են տոնել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը:
Վերջին տուրից առաջ Ռուսաստանի հավաքականը վաստակել է 16 թիմային միավոր և անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի ընտրանին 13 թիմային միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 12 միավորով գտնվում է 3-րդ տեղում:
Այսօր կայանալիք վերջին տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Ավստրիայի հավաքականը:
Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով առավելության է հասել Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ։