03/05/2017 14:32
Մայիսից մեկնարկելու են ուղիղ չվերթները Երևանից Թել Ավիվ
Մայիսից մեկնարկելու են չվերթները Երևանից Թել Ավիվ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Սա տևական ժամանակ բաց հարց էր», - ասաց Սերգեյ Ավետիսյանը՝ նշելով, թե ակնհայտ պահանջարկ կար այդ ուղղության համար, սակայն առաջարկ չկար։
Նրա խոսքով, Իսրայելի գործընկերների հետ ավիացիոն անվտանգության որոշ խնդիրներ կային։
«Երկար բանակցություններից հետո, կարող ենք ասել, որ հարցը լուծված է, մենք ստորագրեցինք համապատասխան փաստաթուղթ իսրայելյան կողմի հետ, և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակեցինք ձևաչափ, համաձայն որի՝ մեր ավիաընկերությանը տրվեց թույլտվություն։ Կարծում եմ, որ ոչ ուշ կտեսնենք նաև իսրայելական ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա», - տեղեկացրեց Սերգեյ Ավետիսյանը։