03/05/2017 14:48
Մեծ Բրիտանիան հրաժարվել է 100 միլիարդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար
Մեծ Բրիտանիան չի վճարի 100 միլիարդ եվրո Brexit-ի համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունից թագավորության դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք չենք վճարի 100 միլիարդ եվրոն: Մենք պետք է մանրամասն քննարկենք, թե որոնք են մեր իրավունքները և պարտականությունները», - բացատրել է նա:
Նախարարը նաև նշել է, որ բրիտանական կառավարությունը դեռ Բրյուսելից տեղեկություն չի ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ գումար է հարկավոր վճարել ԵՄ-ից դուրս գալու համար:
The Financial Times-ն ավելի վաղ գրել է, որ ֆինանսական պահանջներն աճել են 60 միլիարդ եվրոյից, և Ֆրանսիան ու Գերմանիան պնդում են 100 միլիարդ եվրո գումարի հարցում: Եվրոպական հանձնաժողովը նախկինում նշել էր մոտ 60 միլիարդ եվրոյի չափով վճարման մասին: