03/05/2017 09:15
Արփինե Հովհաննիսյանը կգործուղվի ԱԺ փոխնախագահի կարգավիճակով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ինքնաբացարկի դիմումների հրապարակումից մի քանի եզրակացություն արդեն իսկ կարելի է անել։ Նախ այն, որ տարեց Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչը, ինչպեսև հայտնել էինք, որոշել է տեղը չզիջել որդուն, և դիմում է ներկայացրել ոչ թե հայրը, այլ որդին՝ Արման Սահակյանը, թեև ռեյտինգայինով անցել էր։
Երկրորդ․ ինքնաբացարկ չի ներկայացրել Արփինե Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ չնայած վարչապետը նրան ուզում էր պահել արդարադատության նախարարի պաշտոնում, բայց որոշվեց գործուղել ԱԺ, հավանաբար՝ փոխնախագահի կարգավիճակով։ Երրորդ․ ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, հավանաբար, Գևորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից և կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը։ Չորրորդ․ ճիշտ էր նաև մեր այն տեղեկությունը, որ Կարեն Բոթոյանը նշանակվում է մարզպետ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ»։