03/05/2017 12:47
Գրավի դիմաց հայտնի երգիչ Լուիս Միգելն ազատ է արձակվել
ԱՄՆ իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել լատինաամերիկացի հայտնի երգիչ Լուիս Միգելին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երաժիշտը կալանավորվել է պայմանագրի պայմանների չկատարման գործով, համաձայն որի՝ Միգելը պետք է իր նախկին մենեջերին վճարեր 1 մլն դոլար։ Երգչի ձերբակալման հրամանի արձակման պատճառ էր դարձել ցուցմունք տալու համար երեք անգամ դատարան չներկայանալը։