03/05/2017 16:39
Ռուս մերկ նկարչին ձերբակալել են Նյու Յորքում
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի մոտ, որտեղ անցկացվել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, մերկ վիճակում ձերբակալվել է ռուս նկարիչ Ֆյոդոր Պավլով-Անդրեևիչը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NBC New York-ին:
41-ամյա ռուսաստանցուն միջոցառման վայր են բերել թափանցիկ արկղով: Արկղը տեղադրել են սահմանափակ թույլտվությամբ տարածքում: Ոստիկանությունը պահանջել է, որ նկարիչը դուրս գա, նա հրաժարվել է:
Արդյունքում արկղը բացել են հրշեջ ծառայության աշխատակիցները: Այնուհետև նկարչին ձերբակալել են: Նրան մեղադրանք է սպառնում հասարակական կարգը խախտելու համար:
Պավլով-Անդրեևիչը նման ակցիաներ իրականացրել է առնվազն 5 անգամ, այդ թվում 2016-ին՝ Սան-Պաուլուում: