03/05/2017 11:28
ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով մուտքը Հայաստան պահանջված էր. Ավետիսյան
Այն պահից, ինչ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան, ՌԴ մեծաթիվ քաղաքացիներ են այցելել Հայաստան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխվոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Փետրվարի 23-ից մինչև այսօր ՀՀ օդանավակայաններն ընդունել են ներքին անձնագրերով 7066 ՌԴ քաղաքացի: Սա նշանակում է, որ այս դրույթը պահանջված էր», - ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայնն ընդունել է ներքին անձնագրերով 6748 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը` 318 ՌԴ քաղաքացի: