03/05/2017 16:23
Չեխիայում ձերբակալվել է ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը
Չեխական ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում երկրի ֆուտբոլի ասոցիացիայի շտաբ-բնակարանում, փոխանցում է Sports.ru-ն:
Իրավապահ մարմիների աշխատանքը պայմանավորված է սպորտի բնագավառում առկա սուբսիդիայի գործով սկսված մասշտաբային հետաքնությամբ:
Խուզարկությանը ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ են մասնակցում: Հաղորդվում է, որ ասոցիացիայի աշխատակիցները դուրս են բերվել գրասենյակից, նրանք գտնվում են կա՛մ հաստատության ընդունարանում, կա՛մ՝ փողոցում:
Արդեն կան ձերբակալվածներ, որոնց թվում է նաև ասոցիացիայի ղեկավար Միրոսլավ Պելտան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: