03/05/2017 13:07
Երևանում ծնված հնգյակի ծնողները երիտասարդ 24 տարեկան Վարդանն ու 23 տարեկան Լուսինեն են. Լուսանկարներ
Այսօր գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի երիտասարդ ծնողներն են 24 տարեկան Վարդան Կարապետյանն ու 23 տարեկան Լուսինե Պողոսյանը: Aysor.am-ի թղթակիցը «Էրեբունի» ԲԿ-ից հայտնում է, որ զույգն ընտանիք է կազմել մեկ տարի առաջ:
«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով. «Կեսարյան հատումը լավ է անցել: Մայրն իրեն լավ է զգում: Երեխաներն էլ բժիշկների հսկողության տակ են»: