04/05/2017 09:35
ԲՀԿ-ն կառուցվածքային լուրջ փոփոխություններ կիրականացնի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ում, ԱԺ նիստերի մեկնարկից հետո, առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ: Չի բացառվում, որ անգամ արտահերթ համագումար հրավիրվի:
«Նպատակ կա կառուցվածքային փոփոխություններ իրականացնել կուսակցությունում, այն դարձնել առավել մոբիլ, կրճատել քաղխորհուրդը, որն այսօր հարյուրից ավելի անդամ ունի, և, ինչպես ՀՀԿ-ում, ստեղծել փոքրիկ «պոլիտբյուրո»` Գործադիր մարմին, որը կարևորագույն հարցերը կքննարկի փոքր, բայց վստահելի խմբով, որպեսզի անհարկի արտահոսքեր` կուսակցության ու կուսակցականների մասով, չլինեն», - գրել է թերթը: