04/05/2017 18:08
Էդվարդ Նալբանդյանն Արցախի գործընկերոջ հետ քննարկել է Մոսկվայում կայացած երեք արտգործնախարարների հանդիպումը
Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: