04/05/2017 09:21
Հերմինե Նաղդալյանը դեսպան կնշանակվի Վրաստանում, Բաբլոյանը՝ Շվեյցարիայում. «Ժամանակ»
Թեև երեկ ԿԸՀ-ն հաստատել է ինքնաբացարկի դիմումները և հրապարակել ԱԺ գնացող 105 պատգամավորների անունները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում ԱԺ անցած պատգամավորների, մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության կազմում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջիկայում վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան:
Թերթի տեղեկություններով՝ Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը: