04/05/2017 14:50
Մոուրինյուն պատրաստ է առանցքային ֆուտբոլիստներին հանգիստ տալ Արսենալի հետ խաղում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հանգիստ կտրամադրի առանցքային ֆուտբոլիստներին Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղում, փոխանցում է Sport-express.ru-ն:
«Ամեն ինչ կախված է արդյունքից և այն հետևություններից, որոնք կանենք «Սելտայի» հետ առաջին հանդիպումից: Սակայն եթե անհրաժեշտ լինի հանգիստ տրամադրել մի քանի առանցքային ֆուտբոլիստների, ապա կանենք դա», - Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Sun-ը:
«Արսենալի» հետ խաղը կկայանա մայիսի 7-ին: