04/05/2017 20:35
Ռոնալդուն և Իգուաինը հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ռոնալդուն օգնել է «արքայական ակումբին» 3:0 հաշվով հաղթել «Աթլետիկոյին». պորտուգալացին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
Իգուաինը դուբլի հեղինակ էր դարձել «Մոնակոյի» հետ խաղում:
Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: