Քաշեցինք հանեցինք տրոլեյբուսի «շտանգետները», որ ընկերուհիս շուտ տուն չգնա. Դավիթ Հակոբյան

04/05/2017 10:05

Քաշեցինք հանեցինք տրոլեյբուսի «շտանգետները», որ ընկերուհիս շուտ տուն չգնա. Դավիթ Հակոբյան


Դավիթ Հակոբյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան, մանկավարժ… Այս տիտղոսները նրան ընտանիքից դուրս են բնութագրում, հանրության համար: Ընտանիքի ներսում նա հագատար հայր է, խենթ ու սիրող, նվիրված ամուսին:

Շատերը նրան «Կյանք ու կռիվի պապի» են ասում, ոմանք՝ «սերիալային պապի», թատերասեր հասարակությունն էլ նրան գիտի Օտյանի Փանջունիով ու շեքսպիրյան «Լիր արքայի» ծաղրածուով…

Մի վատ սովորություն ունի սիրված արտիստը. ծխախոտի գլանակներին «հանգիստ» չի տալիս, վառում է մեկը մյուսի հետևից…

Մի լավ սովորություն էլ ունի՝ անկեղծ է, պարզ ու շիտակ: Ոչինչ չի թաքցնում, երիտասարդությունը հիշելիս՝ բոցավառվում, պապերին հիշելիս՝ գրեթե արտասվում է…

- Պարոն Հակոբյան, բավական է՝ դերասանին մի կերպարում տեսնեն, անընդհատ նույն ոճի դերեր են առաջարկում… Վերջին տարիներին էլ սերիալներում ու ֆիլմերում Ձեզ անընդհատ պապիկի դերեր են բաժին հասնում:

- Այո, արդեն առիթ եմ ունեցել մի քանի տարբեր պապիկների խաղալու: Բայց, դե ես հիմա հո «герой любовник» չե՞մ խաղալու: Տարիքս այնպիսին է, որ արդեն պապիկ խաղալու ժամանակն է (ժպտում է)… Բայց փորձել եմ ամեն ինչ անել, որ իմ մարմնավորած բոլոր պապիկները տարբեր լինեն: Ասում են՝ հաջողվել է: Այն տարիքում չեմ, որ ասածս գլուխգովանություն դիտվի, ինքս էլ տեսնում եմ, որ տարբեր են…

- Եթե դուք հիմա ֆիլմ նկարահանեիք, ինչի՞ մասին կլիներ այն:

- (Մտածում է՝ հեղ.) իմ ընտանիքի, իմ պապերի անցած ճանապարհի մասին: Ես դրա մեջ համընդհանուր վիճակ եմ տեսնում, դա միայն իմ ընտանիքի ցավը չի… Երջանկահիշատակ եղբորս հետ, իր նախաձեռնությամբ, գնացինք ու Բարձրաշեն գյուղում քար դրեցինք մեր մեծ պապի՝ Հակոբ աղայի գերեզմանին: Եղբայրս այդ քարի վրա մի տող գրել տվեց. «Ապրեց իր կյանքի բոլոր օրերը»… Իսկապես, նա լիարժեք է ապրել: Մեծահաուստ է եղել, և 1915 թվականին այդ գյուղ հասած բոլոր գաղթականներին տեր է կանգնել, հողաբաժին տվել՝ անվարձահատույց: Չէ՞ որ նույն ճանապարհն էլ ինքն է անցել… Բայց Սովետական միության տարիներին իր տղային Սիբիր են աքսորում, դարդից մեծ պապս ինսուլտ է ստանում և մահանում… Գիտեք՝ ամեն մարդ ձգտում է հավերժության, ու այդ հավերժությունները սերունդներ թողելու մեջ է: Որքան երկար քեզ հիշեն, այնքան դու կաս, ապրում ես… Իմ ընտանիքի պատմությունը շատ ցավալի, բայց, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր: Ժամանակին պատմել եմ և՛ Հենրիկ Մալյանին, և՛ Ֆրունզե Դովլաթյանին, որ ֆիլմ նկարեինք, բայց չհասցրեցինք իրականացնել…

- Գիտեմ, որ ծնունդով Սևանից եք, բնակվում եք Երևանում, բայց Ձեր խոսքի մեջ, կարծես թե գյումրեցու առոգանություն եմ զգում:

- (Ժպտում է) Մայրս բայազետցի է, նրա նախնիները Հին Բայազետից են եկել: Հորս նախնիներն էլ մշեցիներ են, 1830-ականներին են եկել: Երկար ժամանակ դեգերելով՝ հայտնվել են Գյումրիից 20 կմ ներքև գտնվող մի տարածքում, որն այսօր Մարալիկի շրջանն է: Այդկերպ, նրանց բարբառը խառնվել, տեղայնացվել է մի քիչ… Իսկ Սևանում հայտնվել ենք ստալինյան ռեժիմի պատճառով. 1939 թվականին պապիկիս հորը կուլակաթափ են արել, պապիկիս էլ աքսորել են: Փառք Աստծո, 10 տարի անց ողջ-առողջ վերադարձել է, բայց թույլ չեն տվել իր ծննդավայրում ապրել՝ ասելով, թե ինքը ժողովրդի թշնամի է, այդ գյուղն էլ սահմանամերձ է… Պապս իր ընտանիքի հետ թափառական է դարձել՝ այստեղ ու այնտեղ լուսացնելով…

- Որտե՞ղ են հանդիպել Ձեր բայազետցի մայրն ու մշեցի հայրը…

-  Երևանում են հանդիպել ու ամուսնացել: Քեռիս «Սևան» թերթի գլխավոր խմբագիրն է եղել, պապիկիս համար գրանցում է հաջողացրել Սևանում, այդպես էլ այնտեղ հաստատվել են: Մի քանի տարի ապրել ենք ժամանակին այնտեղ աշխատող գերմանացի գերիների սարքած բարաքներում: Մինչև «մեծն մարդակեր» Ստալին կոչվածը, թույլ տվեք այս դեպքում թուրքերեն ասել, «գյոռբագյոռ» եղավ, սատկեց ու «ժողովրդի թշնամի» որակավորված անմեղ մարդիկ արդարացվեցին: Դրանից հետո մերոնք այլևս գյուղում չմնացին, Երևան եկանք, տուն սարքեցինք ու մնացինք այստեղ: Ես Չարբախում եմ դպրոց գնացել… Այնպես որ, 1830 թվականից մինչև 1959 թվականն իմ ընտանիքը թափառել է (գլանակ է վառում՝ հեղ.)… Գերմանացի գերիները Հայաստանում շատ բան են կառուցել, որոնք մինչև հիմա կանգուն են: Դրանցից է Մոնումենտ բարձրացող ճանապարհի պատը: Մեր Սևանի բարաքներից մեկի պատի վրա սև ներկով ձեռագիր 3 քառյակներ էին գրված գերմաներեն: Այն ժամանակ չէինք հասկանում: Երբ կարդալ սովորեցինք ու ամռանը Սևան էինք մեկնում՝ հանգստանալու (հորաքույրս այնտեղ էր ամուսնացած), մտնում էինք նաև այն տները, որտեղ մանուկ հասակում ապրել ենք: Ու կարդացի պատի վրա գրվածը. մեկի տակ գրված էր Գյոթե, մյուսի տակ՝ Հայնե, երրորդի տակ՝ Շիլլեր… Շատ տխրեցի, երբ մյուս այցելությանս ժամանակ պատը քանդված գտա… 

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ցավոք, վաղուց արդեն երկկողմ ծնողազուրկ եմ… Ունեմ հրաշալի կին, երկու զավակ՝ որդի և դուստր: Երկուսն էլ ամուսնացած են ու ինձ 4 թոռնիկ են պարգևել: Նրանցից երկուսը դպրոցական են: Ասեմ նաև, որ հրաշալի հարս ու հրաշք փեսա ունեմ: Մեկ-մեկ կատակով ասում եմ՝ երկուսին էլ գտել եմ…

- Ձեր դուստրն ի՞նչ մասնագիտություն ունի:

- Թատերագետ է, թատրոնում գրական մասի վարիչ է եղել: Նաև ռադիոյում լրագրող է աշխատել: Այժմ չի աշխատում, իր երկրորդ բալիկին է մեծացնում: Իր ամուսինն էլ սպորտսմեն է՝ ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Ասատուրովը, ում հայրն 94 թվականին Քելբաջարում է զոհվել:

- Պարոն Հակոբյան, Ձեր որդին լրագրող Սուրեն Արեենցն է: Որտեղի՞ց է գալիս ազգանունների այս տարբերությունը, թե՞ Արեենցն ուղղակի կեղծանուն է:

- Մեր տոհմն իրականում Արեենց է: Հետագայում, և՛ Ցարական, և՛ Բոլշևիկյան Ռուսաստանը մարդկանց ազգանունները ծրագրավորված աղավաղել են, որպեսզի տոհմային հիշողություն չունենանք, պահանջատեր չդառնանք… Հայրս Հակոբյան է, հարազատ հորեղբայրս՝ Գրիգորյան: Երբ հայրս ծնվել է, օրենք է եղել՝ պետք է գրվի պապիկի՝ Աղա Հակոբի անունով: Հետագայում այդ օրենքը հանել են: Հայրս ու մեծ հորաքույրս մնացին Հակոբյան, մյուսները՝ Գրիգորյան: Հա, Գրիգորն էլ Հակոբ պապիկի հայրն է եղել… Բայց, դե մեկ է, բոլորը մեզ Արեենց են ասում… Ժամանակին մեծ եղբայրս էր ուզում ազգանունը փոխել, Արեենցին վերադառնալ, բայց Սովետական միությունում բարդ էր, քաշքշուկը շատ էր: Տղաս դեռ անձնագրում փոփոխություն չի արել, բայց իր համար պապերի ազգանունն է վերցրել… Ի դեպ, ճակատագրի բերումով՝ Արեենց Սուրենի ծոռը՝ իմ որդի Սուրենը, ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մերիի հետ, ում ընտանիքն արմատներով Սասունից է, վերջին գաղթականներն են: Մերին Արեյան ազգանունն ունի, Սուրենն էլ Արեենց է: Հարսս մեկ-մեկ կատակով ասում է՝ Սուրենն իմ ազգանունն է վերցրել (ծիծաղում է՝ հեղ.):

- Ինչպիսի՞ն էր երիտասարդ Դավիթ Հակոբյանը.,զո՞ւսպ, խե՞նթ, շփվո՞ղ, թե՞ մեկուսացող…

- Երիտասարդ տարիներից շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր ինձ հետ մեծացել, պապիկ են դարձել: Նրանց հետ շատ «գժություններ» ենք արել, շատ-շատ (ժպտում է՝ հեղ.)… Ապագա կնոջս՝ Ադելի հետ ծանոթացա Թատերական ինստիտուտում, նա էլ դարձավ մեր ընդհանուր ընկերը: Ձմռան մի օր ես, Ադելն ու մեր ընկերներից Արամը Օպերայի հրապարակում զբոսնում էինք: Ադելն ինձ հանկարծակի հարցրեց՝ ինձ ինչքա՞ն ես սիրում: Ասացի՝ շա՜տ եմ սիրում: Շարունակեց, թե ի՞նչ կանես, որ հավատամ՝ ինձ սիրում ես… Տարակուսած՝ Արամի օգնությանը դիմեցի. ասացի՝ արի բարձրանանք ու նստենք արձանների գիրկը, թող տեսնի, թե հանուն իրեն ինչի եմ ընդունակ: Ես բարձրացա Թումանյանի գիրկը, Արամը՝ Սպենդիարյանի: Բոլորը մեզ էին նայում ու բղավում՝ անամոթներ, գետինը մտնեք, այս ինչ եք անում (ծիծաղում է՝ հեղ.): Ոստիկաններից էլ մի կերպ փախանք:

- Փաստորեն, նաև խենթ սիրահար եք եղել…

- Հա, չար էինք, բայց դա էլ իր հետաքրքրությունն ուներ (ժպտում է՝ հեղ.)… Մի դեպք էլ կպատմեմ՝ չէի ցանկանում շուտ տուն գնա, ուզում էի՝ օրը միասին անցկացնենք, զբոսնենք, զրուցենք… Արամը նորից մեզ հետ էր, դե, մեր մտերիմ ընկերն էր: Կասկադի դիմացի կանգառում էինք, տրոլեյբուսը եկավ, Ադելը շրջվեց, թե ես գնում եմ տուն: Ասացի՝ չէ, չե՛ս գնալու: Մենք լեզվակռիվ էինք տալիս, Արամն էլ աչքով-ունքով ինձ հարցնում էր՝ ի՞նչ անեմ: Ադելը տրոլեյբուս բարձրացավ, իբր տես՝ իմ ասածը եղավ: Արամը տրոլեյբուսի «շտանգետները» իջեցրեց, քաշեց հանեց… Վարորդն ընկավ Արամի հետևից, ժողովուրդը՝ է՛լ անամոթ, է՛լ անպիտան: Ընկերուհիս ամոթից իջավ տրոլեյբուսից (ծիծաղում է՝ հեղ.)… Այսպիսի շատ գժություններ ենք արել, բայց մեր չարության մեջ ազնվություն կար: Գեղեցիկ էր…

- Լավ է, որ հոգու հետ այդքան «խաղալուց» հետո կարողացել եք համոզել՝ Ձեզ հետ ամուսնանալ:

- Դե, ինքը երևի հենց այդ «գժությունն» էր սիրում: Նա էլ Թատերական ինստիտուտում էր սովորում, ես էլ այնտեղի ուսանող էի ու շատ էի բեմում լինում: Անկախ ինձանից՝ սիրված երիտասարդ էի դարձել: Ուսման շրջանում 36 դեր եմ խաղացել, ու ավարտել՝ որպես սիրված դերասան:

- Ձեր կինն է՞լ դերասանական բաժինն է ավարտել:

- Այո՛, բայց չհասցրեց իր գործով երկար զբաղվել ու հետ մնաց պրոցեսից…

- Դո՞ւք արգելեցիք ամուսնությունից հետո:

- Չէ, չեմ արգելել, ուղղակի երեխաների ծնվելուց հետո խնդիրներ առաջացան: Նրանք մինչև 5-6 տարեկանը առողջական խնդիրներ ունեին: Հիվանդանոցից դուրս էին գրվել ինֆեկցիաներով: Դժվար, ծանր օրեր ենք ապրել: Կնոջիցս թաքուն երկու անգամ բժշկի մոտ ստորագրություն եմ տվել, որ տղաս, հնարավոր է, ժամերի ընթացքում չապրի, բժիշկները մեղավոր չեն: Ամեն օր նույն խնդրի պատճառով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 1-2 երեխա մահանում էր: Փառք Աստծո, հիմա բժշկությունն առավել հեշտ է պայքարում այդ ինֆեկցիաների դեմ… Ինչևէ, Աստված մեզ ժպտաց ու տղաս փրկվեց: Ի դեպ, ոչինչ թույլ չէին տալիս ներս տանել, տղաս էլ ամեն անգամ կպնում էր, թե հեծանիվս բեր քշեմ: Արամը հիվանդանոցի պահակին խոսեցնում էր, ես էլ գաղտնի հեծանիվը ներս էի տանում (ժպտում է՝ հեղ.):

- Շատերը կարգախոսներով են առաջնորդվում, ապրում: Դուք նման կարգախոս ունե՞ք:

- Չունեմ կարգախոս, դա ո՞րն է: Ուղղակի պետք է ապրել: Վիլյամ Սարոյանը կասեր՝ ապրես և չխանգարես, որ ուրիշներն էլ ապրեն: Երկրագունդը մեծ է, բոլորիս կբավականացնի, տարածքի կռիվ չպետք է անել: Պարզապես, պետք է ճիշտ փոխհարաբերվել, ավելորդ տեղ չզբաղեցնել: Ի վերջո, մարդու ոտքերի չափսն ինչքա՞ն է՝ 27, 30 սմ: Ինչո՞ւ են փորձում միաժամանակ 80 սմ-ի վրա կանգնել: Մեզ միայն մեկ անգամ՝ հավերժություն գնալու համար է ավելի մեծ տարածք տրվում, բայց դա էլ ժամանակավոր բան է (վառում է հերթական ծխախոտը՝ հեղ.)…

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը