04/05/2017 12:47
Երեխաների վիճակը կայուն է, հայրը գնացել է նրանց տեսնելու. հնգյակի մորաքույր
Նախօրեին Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում ծնված հնգյակի առողջական վիճակը կայուն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց երեխաների մորաքույր Մերի Պողոսյանը.
«Վիճակը կայուն է, հենց հիմա նրանց հայրը` Վարդանը, գնացել է հիվանդանոցներ, որպեսզի տեսնի երեխաներին», - ասաց Մերի Պողոսյանը:
Նշենք, որ ծնված հինգ երեխաները կյանքի առաջին իսկ րոպեներին ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։
Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում, նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր:
Երեկվա դրությամբ երեխաներից մեկն արդեն սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։