06/05/2017 11:55
Մահացել է Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկը
Այսօր՝ լուսադեմին, մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաների մեկը, Aysor.am-ը տեղեկացավ «Էրեբունի» ԲԿ-ի լրատվական ծառայությունից:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվում էր աղջիկ երեխաներից մեկը:
Հիշեցնենք, որ ծնված հինգ երեխաները կյանքի առաջին իսկ րոպեներին ինտուբացվել էին, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։
Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում, նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր: