06/05/2017 09:15
Սամվել Կարապետյանը ստիպողաբար է բերել Հայաստան. բողոքում են գործարարները. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նեղ շրջանակում կասկած է հայտնել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել։
«Աբրահամյանն ասել է, որ բոլոր գործարարներին անձամբ է ճանաչում, ու բացի Սամվել Կարապետյանից, այդ ակումբում նորմալ ու անկախ գործ անող ու փող աշխատող մարդ չկա Ռուսաստանում, բոլորը վարկերի տակ կքած են ու շատերին Սամվել Կարապետյանն է անձամբ ֆինանսապես օգնում՝ վարկերի պատճառով չսնանկանալու համար։
Արա Աբրահամյանն ասել է, որ այս գործարարներից շատերի հետ այս ընթացքում հանդիպել է, և նրանք բողոքում են, որ Սամվել Կարապետյանը իրենց ստիպողաբար է տարել Հայաստան, իսկ իրանք փող չունեն երկիր բերելու համար», - գրել է թերթը։