06/05/2017 15:59
Եթե Թուրքիայի կողմից ՀՀ սահմաններին վտանգ սպառնա, միանշանակ, կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը. Անդրանիկ Մակարյան
Եթե Թոււրքայի կողմից ՀՀ սահմաններին վտանգ սպառնա, հայ-ռուսական միացյալ զորախումբը կկիրառվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
Լրագրողի հիշեցմանը, թե թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների ժամանակ թուրքական կողմը նշել էր` անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Նախիջևանում ռազմաբազա տեղակայել և այնտեղից պատասխանել հայկական կողմին, գեներալ-մայոր Ա. Մակարյանն արձագանքեց` նման հայտարարությունների վրա զարմանալ պետք չէ:
«Եթե Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է, որ համատեղ ուժերով կանգնենք մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ», - ասաց միացյալ զորքերի հրամանատարը: