06/05/2017 09:44
ՀՀԿ-ում սպասում են Հովիկ Աբրահամյանի որդու հրաժարականին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԿԸՀ արձանագրություններով այլևս ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից դեռ հրաժարական չի ներկայացրել: Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների` այս ժամանակահատվածում նա Դուբայում էր, սակայն օրերս վերադարձել է, թեև երեկ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
«Մենք փորձում էինք ճշտել, թե երբ է ներկայացնելու հրաժարականի դիմումը, ում է տեսնում որպես իր իրավահաջորդ: Ի դեպ, ՀՀԿ-ում սպասում են նրա հրաժարականին, որպեսզի հայտարարեն իրենց թեկնածուի մասին. վերնախավում արդեն իսկ Արարատի մարզում նոր «ասողը»` Արայիկ Գրիգորյանը, կարծես որոշել է, որ իրենց թեկնածուն պետք է լինի Գազի Հովոն` Հովհաննես Ղազարյանը, որքան էլ Ղազարյանների ընտանիքը փորձում էր «հեռու խաղալ» Աբրահամյաններից», - գրել է թերթը: