06/05/2017 09:26
Սամվել Կարապետյանը հրաժարվել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ պաշտոնից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։ Հիմա ընդունման-հանձնման գործընթացն է սկսել։
«Սամվել Կարապետյանի այս քայլը, ըստ էության, բացատրվում է Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր», - մեկնաբանել է թերթը։