06/05/2017 19:40
Մասկերանոյի ծառայություններով հետաքրքրված են չինական, թուրքական և իտալական ակումբները
«Բարսելոնի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից, փոխանցում է Sports.ru-ն:
Արգենտինացու ներկայացուցիչներն առաջարկներ են ստացել մի շարք ակումբներից, այդ թվում` Չինաստանից, հաղորդում է Don Balón-ը:
32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան ավարտել արգենտինական «Ռիվեր Փլեյթում»:
Մասկերանոյի ծառայություններով հետաքրքրված են Չինաստանի, Թուրքիայի և Իտալիայի ակումբները: