06/05/2017 15:07
Առայժմ չի քննարկվել հայ-ռուսական միացյալ զորախումբը սիրիական գործողություններում ներգրավելու հարցը. Անդրանիկ Մակարյան
Հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
«Զորախումբը կարող է կիրառվել այնտեղ, որտեղից մեզ վտանգ սպառնա», - ասաց գեներալ-մայորը։
Aysor.am-ի հարցին՝ կարող է կիրառվել այդ թվու՞մ Արցախում, զորախմբի հրամանատարն արձագանքեց.
«Քանի որ քաղաքական տեսանկյունից այդ հարցը գտնվում է անհրաժեշտության մեջ, բայց կրկնում եմ ևս մեկ անգամ՝ տարածաշրջանը այն է, որտեղից մեր սահմաններին վտանգ է սպառնում և եթե հարց կգնա, վտանգը նույնիսկ այդ ուղղության վրա լինի՝ միանշանակ մենք սպասելու, մտածելու բարոյական իրավունքը չունենք։ Մենք պիտի ընդամենը գործենք», - ասաց Անդրանիկ Մակարյանը։
Դիտարկմանը, որ տարածաշրջանային վտանագավո կետ է նաև Սիրիան և կարո՞ղ է արդյոք ռուսական կողմի որոշմամբ միացյալ զորախումբը ներգրավվել այնտեղ իրականացվող գործողություններում՝ Անդրանիկ Մակարյանը պատասխանեց. «Կոնկրետ մեր մասին խոսք առայժմ չկա, մենք նման հանձնարարություն ու նման կանոնակագում չունենք»։