07/05/2017 14:55
Մահացել է հնգյակ երեխաներից ևս մեկը՝ ամենափոքր քաշ ունեցող աղջիկը
«Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկը, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Այսօր մահացել է ամենափոքր քաշով ծնված աղջիկը: «Մուրացան» բժշկական կենտրոնում գտնվող մյուս երեխայի՝ տղայի վիճակը նույնպես շարունակում է ծանր մնալ», - ասաց Անահիտ Հայթայանը՝ նշելով, որ մյուս երեխաների առողջական վիճակի մասին կտեղեկացնի քիչ ուշ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հնգյակ երեխաներից մահացել է նաև «Էրեբունի » ԲԿ վերակենդանացման բաժանմունքում պահվող աղջիկը: