08/05/2017 10:00
Պաշտոնական արդյունք. Մակրոնը դարձել է Ֆրանսիայի նոր նախագահը՝ 66 տոկոսով
Քվեների 99.9 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը հավաքել է 66.06 տոկոս ձայն, նրա մրցակից Մարին Լե Պենը՝ 33.94 տոկոս ձայն։
Նշվում է, որ ռեկորդային թվով շատ են եղել դատարկ, վնասված քվեաթերթիկներն ու չքվեարկած ընտրողները։
39-ամյա Մակրոնը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։
Մակրոնի շտաբում սկսել էին նրա հաղթանակը տոնել դեռևս ձայների հաշվարկը չավարտված։