08/05/2017 16:42
«Ինտերը» պատրաստ է Սիմեոնեին կամ Կոնտեին մրցաշրջանի համար 15 մլն եվրո վճարել
«Ինտերի» ղեկավարությունը առաջվա պես ցանկանում է փոխել թիմի գլխավոր մարզչին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ ակումբն արդեն պայմաններ է ներկայացրել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, փոխանցում է Championat.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերի» սեփականատերերը պատրաստ են իտալացուն կամ արգենտինացուն պայմանագիր առաջարկել՝ մեկ մրցաշրջանի համար 15 մլն եվրո աշխատավարձով: Պայմանագիրն իր մեջ կներառի նաև տարատեսակ բոնուսներ, որոնք կապված կլինեն արդյունքների և տիտղոսների հետ:
ԱՊԼ-ի և Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ինտերի» ղեկավարությունը կփորձի համոզել Կոնտեին կամ Սիմեոնեին համաձայնել ղեկավարել թիմը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացուն առաջարկել են անձամբ ներկայացնել իր պայմանները:
Եթե չստացվի համաձայնության գալ այս մարզիչների հետ, միլանցիները կդիտարկեն Լուչանո Սպալետիի, Լեոնարդո ժարդիմի, Չեզարե Պրանդելիի և Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թեկնածությունը: