08/05/2017 13:37
Միջազգային պարտավորություններից ցանկացած շեղում լի է շրջափակման վտանգով. Վիգեն Սարգսյան
Իրավիճակի վերջին սրացումից հետո շատ փոփոխություններ կատարվեցին շփման գծում վերահսկողություն իրականացնելու, հավասարակշռությունը պահպանելու համար զինատեսակների ապահովման և հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար, այս մասին Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Դիտարկմանը, թե արդյոք այսօր հաջողվել է շփման գժում տևական դադար հաստատել, Վիգեն Սարգսյանը պատասխանել է.
«Հրադադարի խախտման ցանկացած դեպք միջազգային պարտավորությունների խախտում է, որոնք կողմերն ընդունել են: Այս դեպքում որպես կողմեր հանդես են գալիս Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս պարտավորություններից ցանկացած շեղում լի է շրջափակման վտանգով», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շփման գծում մոնիտորինգի և վերահսկողության մեխանիզմների ներդրման կողմնակիցն է, որոնց շուրջ համաձայնությունները ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:
«Ցավոք, Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, և դա շատ բացասական հետք է թողնում հակամարտության խաղաղ լուծման ճանապարհների փնտրման վրա: Ցանկացած երկիր կատարում է իր ընտրությունը: Բայց մեր կարծիքով, իրավիճակը, որն առկա է այսօր, պարբերապար հրադադարի պահպանման խախտման դեպքերով հանդերձ, չի նպաստում հակամարտության խաղաղ լուծմանը», - նշել է Վ. Սարգսյանը:
Ճշտող հարցին, թե արդյոք շփման գծում ներկա իրավիճակը չի կարելի ստաբիլ համարել, նախարարն արձագանքել է. «Իհարկե, չի կարելի»: