08/05/2017 14:03
Ռուսաստանը շարունակում է սպառազինության գլխավոր մատակարար մնալ, բայց բաց ենք առաջարկների համար. Վիգեն Սարգսյան
Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար սպառազինության գլխավոր մատակարարը մնալ, ռուսական Interfax-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Սպառազինության շուկան շատ դինամիկ է: Իհարկե, միշտ պետք է փնտրել հնարավորություններ` պետական բյուջեի բոլոր միջոցներն առավել արդյունավետ օգտագորեծոլւ համար: Ռուս մատակարարների հետ մեզ շատ հարմար է աշխատել: ՀԱՊԿ շրջանակներում մենք ունենք համաձայնություն` ներքին գներով գնումներ կատարելու մասին, հնարավորություն կա ուղղակիորեն աշխատել ռազմական արտադրանքի արտադրողների հետ Ռուսաստանում: Այնպես որ՝ բնական է, որ մենք առաջին հերթին ընտրություն ենք կատարում ի օգուտ ռուսական արտադրողների», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, այնուամենայնիվ, Հայաստանը միշտ բաց է տարբեր առաջարկությունների համար.
«Ամեն դեպքում, ռուս գործընկերներից ու ընկերներից մենք գաղտնիքներ չունենք: Նրանք միշտ լավ տեղեկացված են մեր ծրագրերի ու տազմատեխնիկական համագործակցության հարցերում խնդիրների վերաբերյալ»: