08/05/2017 14:41
Հայաստանում լուրջ էմոցիաներ են առաջանում, երբ Ադրբեջանը սրացման ժամանակ ռուսական զենք է կիրառում. Վիգեն Սարգսյան
Հայաստանի հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային, հատկապես, երբ այդ զենքը կիրառվում է սրացման ժամանակ, ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին, ռուսական Interfax-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նման սպառազինության կիրառման ամեն դեպք, բնականաբար, Հայաստանում առաջացնում է լուրջ էմոցիաներ` հաշվի առնելով մեր ազգի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Մենք Ռուսաստանի հետ, իսկապես, դաշնակիցներ ենք: Այդ մասին բոլորը գիտեն: Կարծում եմ` առաջին հերթին Ռուսաստանին ձեռք չի տա, որ ռուսական սպառազինությունը, հավասարակշռության խախտման հետևանքով, հակամարտությունում ռիսկի գործոն դառնա», - ասել է Վ. Սարգսյանը: