08/05/2017 13:22
Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ չկան. Վիգեն Սարգսյան
Հայաստանը չի նախատեսում երկրի տարածքում օտարերկրյա պետությունների նոր ռազմաբազաների բացելու հարցը, Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաև ռուսական կողմից։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան սկզբունքորեն մեծ նշանակություն ունի: Մենք ինտենսիվորեն շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ», -ասել է Վիգեն Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևեր։ Մասնավորեցնելով Վիգեն Սարգսյանն ասել է, թե խոսքը հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին է։