09/05/2017 09:27
Մանդատ ստացած 8 պատգամավորները վայր կդնեն դրանք. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանին ի վերջո հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած և պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները:
Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը:
Այս մասին գրել է «Ժամանակ»-ը։ Թերթին հասած տեղեկություններով՝ մանդատը վայր կդնի նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը վերցնելուց ամենաբորբոքվածներից էր, հայտարարեց, որ իրեն խաբված ու վիրավորված է զգում և չի բացառվում, որ անգամ դուրս գա ԲՀԿ-ից»: