10/05/2017 17:19
Լապորտը «Չելսիում» կարող է փոխարինել Թերիին
Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը հնարավոր է տեղափոխվի Լոնդոնի «Չելսի», գրում է ESPN-ը, փոխանցում է Championat.com-ը:
Հայտն է, որ ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և կատալոնական «Բարսելոնան»:
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմում 22-ամյա Լապորտը կարող է փոխարինել Ջոն Թերիին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «ազնվականներին»:
ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ, հրաժարագինը կազմում է 55 մլն ֆունտ ստերլինգ: