10/05/2017 12:20
«Յուվենտուսը» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթել է «Մոնակոյին» 2:1 հաշվով, փոխանցում է Championat.com-ը:
Առաջին խաղակեսում տանտերերի հարձակվող Մարիո Մանջուկիչը և պաշտպան Դանի Ալվեսը դարձան գոլի հեղինակ: Հաշիվը երկրորդ խաղակեսում կրճատեց «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն` դառնալով Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել մրցաշարի կիսաեզրափակչում: