10/05/2017 10:45
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.78 տոկոսով՝ հասնելով 46.24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.68 տոկոսով՝ հասնելով 49.06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: