11/05/2017 09:51
Վարչապետն իր աշխատակիցներին ընտրում է նույն սկզբունքով՝ երիտասարդ, համակրելի, բայց փորձի պակասով․ «Հրապարակ»
«Նրանց մեջ կան նաև լրատվական դաշտի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ՝ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը։ Նրանց մի մասը կարող է իր աշխատանքը ձևակերպել ստեղծագործականի անվան տակ և չազատվել, սակայն ոմանք ստիպված կլինեն հեռանալ։
Օրինակ՝ Շուշան Սարդարյանը, ով կառավարությունում հասարակական հիմունքներով է խորհրդական աշխատում, «Գազպրոմ Արմենիայի» մամուլի խոսնակի պաշտոնից պետք է հրաժարվի։ Թերև,ս նա հրաժեշտ կտա նաև վարչապետի խորհրդականի պաշտոնին։ Մոտ 20 օր է՝ կառավարություն է գնում-գալիս մի երիտասարդ՝ Արամ Արարատյանը, ով աշխատել է ԱԳՆ-ում, «Արմինֆո», «Մեդիամաքս» գործակալություններում։ Վարչապետն իր աշխատակիցներին ընտրում է նույն սկզբունքով, ինչ իր օգնականներին է ընտրել՝ երիտասարդ, համակրելի, բայց փորձի պակասով ու ոչ հայտնի», - գրել է «Հրապարակ»-ը։