11/05/2017 09:58
ԱՄՆ դեսպանատունը ՀՀԿ-ի մի շարք անդամների և նրանց հարազատների ներառելու է ԱՄՆ-ի սև ցուցակում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե ԱԺ ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտն ի դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցներով» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելու վիզա չտրամադրելով։ Դեսպանատունը պատրաստվում է նրանց հարազատներին ևս ընդգրկել այդ ցուցակում։
«Ավելին չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ, որոշում կայացվի, և ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ», - հավելել է թերթը։