11/05/2017 13:00
Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ հոկեյ է խաղացել (Տեսանյութ)
Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահները բանակցություններից հետո մասնակցել են տափօղակով հոկկեյի հանդիպման։ Վլադիմիր Պուտինը խաղացել է ռուսական թիմում, իսկ Սաուլի Նիինիստեն հանդիպման ընթացքում ֆիննական թիմի սպիտակ մարզաշապիկը փոխել է կարմիր՝ ռուսականով, փոխանցում է РИА Новости-ն:
Ռուսաստանի թիմում հանդես են եկել նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Սերգեյ Շոյգուն (39 համար), ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը (23 համար), Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը (79 համար)։
Վլադիմիր Պուտինը խաղացել է 11 համարով, Սաուլի Նիինիստեն՝ 4 համարով։