11/05/2017 10:35
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ելույթը ԵԱՀԿ կոնֆերանսին տապալվել է
Մայիսի 10-11-ին Թբիլիսիում ընթանում է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից կազմակերպվող 14-րդ ամենամյա հարավկովկասյան կոնֆերանսը։
@OSCE_RFoM #14MediaCon explores need to foster quality #journalism, support self-regulation & efforts to increase #MediaLiteracy. pic.twitter.com/RY3ByHnCum
— OSCE media freedom (@OSCE_RFoM) May 10, 2017
Կոնֆերանսի երկրորդ օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևն իր ելույթում փորձեց ԵԱՀԿ մամուլի ազատության թեմայով կոնֆերանսը դարձնել ադրբեջանական քարոզչական հարթակ` ներկաներին պատմելով ադրբեջանական պատմության «այլընտրանքային փաստերը» և մեղադրելով աշխարհի հայությանը Ադրբեջանի իմիջը միջազգային հարթակներում նսեմացնելու համար։
Really embarrassing how govt officials from #Azerbaijan ready to chop off heads of speakers presenting diff views to their own #14MediaCon
— Arzu Geybulla (@arzugeybulla) May 10, 2017
Միջոցառման կազմակերպիչները, նիստը վարողը և հայկական ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ միջամտեցին և կոչ արեցին Ադրբեջանի ներկայացուցչին զերծ մնալ քարոզչությունից և կոնֆերանսի հարթակը չշփոթել ադրբեջանական մամլո ասուլիսի սրահի հետ։
Հաջիևը ստիպված էր դադարեցնել իր ելույթը կազմակերպիչների միջամտությամբ։