11/05/2017 12:04
Այսօրվա դրությամբ առկա է 70 ներդրումային ծրագիր. Սուրեն Կարայան
Այսօրվա դրությամբ առկա է 70 ներդրումային ծրագիր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Ներդրումների մասով այն թվերը, որոնց մասին հայտարարել ենք, դրանք էլ կլինեն: Մոտ ժամանակներս կլինի վիճակագրություն, որը կհրապարակի օտարերկրյա ներդրումների մասին հստակ թիվ: Ունենք մոտ 70 ներդրումային ծրագիր, իսկ հայտարարված 7000 աշխատատեղի փոխարեն ակնկալում ենք 10 հազար աշխատատեղ ստեղծելը», - նշեց նախարարը:
Հարցին՝ ինչպե՞ս վերջինս կգնահատի այս ընթացքում իր և վարչապետի արած աշխատանքը, նախարարն ասաց, որ գնահատականներ տալ չի պատրաստվում: