11/05/2017 11:49
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.51 տոկոսով՝ հասնելով 47.57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.48 տոկոսով՝ հասնելով 50.46 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: