Ես ներդաշնակության մեջ եմ ինքս ինձ հետ. Զառա Մորգան

11/05/2017 18:37

Ես ներդաշնակության մեջ եմ ինքս ինձ հետ. Զառա Մորգան


Զառա Վիրաբյանը (Մորգան) տպավորիչ տիկին է, որի հետ շփումը տրամադրում է զրուցակցին մաժոր տոնայնության ու տոնական հրավառության, որոնք բնությունից են տրված այս հմայիչ անձնավորությանը: Ու եթե հաշվի առնենք, որ Զառա կամ Զարուհի անունները նշանակում են «կրակի տաճարի քրմուհի», ապա մեր հերոսուհին արժանապատիվ կատարում է իր բաժին «անվանական» առաքելությունը` կրակ վառելով ինչպես «արվեստների տաճարում», այնպես էլ արվեստասերների սրտերում՝ տարածելով այն Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հայաստանում:

Նրա բովանդակ կենսագրությունում ամենից շատ հանդիպող բառը «Մյուզիքլն» է, որը դարձել է նրա ոչ միայն սիրելի երաժշտա-թատերական ժանրը, այլև կենսակերպն ու կյանքի իմաստը, ախտորոշումն ու յուրատեսակ կրոնը: Ետևում են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարության ֆակուլտետը, Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկայն մասնավոր դպրոցում աշխատանքի 13 տարիները, բազմաթիվ մյուզիքլների բեմադրությունները, որոնք հաջողություն են ունեցել հանրապետական և միջազգային մրցույթներում: 

Հսկայանկան ստեղծագործական ներուժը բացեց Զառայի առջև համերգային շրջագայության ճանապարհը դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ տեղի ունեցան բեղմնավոր համագործակցություններ անվանի ռեժիսերներ Ալեքս Ուրբանի, Ջոնի Կարրի և Դոն Ֆիլլիպի հետ: Համատեղությամբ աշխատելով ամերիկյան մյուզիքլի թատրոնում (1993-2006 թթ.)՝ Զառա Մորգանի ղեկավարած թատրոնը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Նյու-Յորքում, Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում: Այնտեղ հեքիաթային արքայությունների դռները Զառայի համար բացվում էին մեկը կյուսի ետևից: Աշխատել ու ելութներ է ունեցել Կալիֆորնիայի հանրահայտ Դիսնեյ Լենդում, ուր իրենց առաջին քայլերն են արել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թիմբերլեյքը, Ագիլերան, Սփիրսը: Եվս մեկ շտրիխ դիմանկարին` աշխատանք Բրոդվեյի թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Բազմաթիվ պարգևներ և պատվոգրեր` Մոսկվայում և ԱՄՆ-ում ելույթների համար, Մոսկվայի Շեքսպիրյան փառատոնների բազմակի հաղթող, մյուզիքլների «Մելպոմենա» մրցույթի Գրան պրի մրցանակակիր:

2006 թվականից աշխատելով Մոսկվայում՝ Մյուզիքլների մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Զառան կյանքի է կոչել իր նորարարական գաղափարներն ու բոլոր ժամանակների նվիրական երազանքը` մանկական թատրոնների բեմերում մյուզիքլների առաջմղման ծրագիրը: Դժվար է հավատալ, բայց իր ամբողջ ստեղծագործական գործունեության ընթացքում նա բեմադրել է Դիսնեյան ու Բրոդվեյան գրեթե բոլոր մյուզիքլները, որոնք մեծ հաջողություն են ունեցել Նահանգներում: Ալեքս Ուրբանի ամերիկյան թատրոնի հետ համատեղ բեմադրել է «Grease» և «West Side Story» » մյուզիքլները, որոնք մեծ հաջողությամբ ընդունվել են Մոսկվայում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինայում: Մեր հայրենակցուհին բազմաթիվ համատեղ աշխատանքներ է իրականացրել նաև կոմպոզիտոր Ջոնի Կարրի, ինչպես նաև Դոն Ֆիլիպպի հետ (մյուզիքլներ «Bach to the future», «Alice in wonderland», «Nutcreker», «Get Hoppin») և այլն:

Արդեն 3 տարի է, ինչ Զառա Մորգանը բնակվում է Երևանում, որտեղ հիմնել է մյուզիքլի մանկական թատրոնը: Ռուս-hայկական (Սլավոնական) համալսարանում գործող թատրոնի ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանի և պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը, որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և մի ամբողջ տարի ընթանում էր լեփ-լեցուն դահլիճներում: Ներկայումս Զառա Մորգանը աշխատում է «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների վրա, որոնց պրիմիերան կկայանա մոտ ժամանակներս:

Իմ ամբողջ կյանքը մյուզիքլ է...

- Ինչո՞ւ է բոլոր երաժշտական ժանրերից ամենաշատը «մյուզիքլը» հանդիպում Ձեր կենսագրությունում:

- Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան՝ ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը համագործակցում էր Ալեքս Ուրբանի թատրոնի հետ: Ես համարձակ ու վստահ մտա այդ պահին ինձ համար անծանոթ մի աշխարհ, որին տիրապետեցի 10-ն ամիսներում` միաժամանակ աշխատելով ու սովորելով: Դուք հարցնում եք` ինչո՞ւ «մյուզիքլ». գրեթե քառորդ դար ես ոչ մի այլ բան չեմ կարողանում անել այսչափ արհեստավարժ:

- Մյուզիքլը, լինելով սինկրետիկ արվեստ, որն իր մեջ ներառում է երաժշտական, դրամատիկ, խորեոգրաֆիկ, օպերային արվեստները, ինչպես նաև վարյետեյի և ոդեվիլի տարրեր, որպես հետևանք հանդիսանում է բավականաչափ ծախսատար կոմերցիոն նախագիծ, որն էլ, իր հերթին, հասու է զարգացած, սոցիալապես ապահով երկրներին: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

- Կարող եմ ասել, որ Հայաստանում այս բնագավառը մրցակցությունից դուրս է (խնդրում եմ չշփոթել երաժշտական ներկայացումների հետ): Այդ պատճառով էլ, վերադառնալով Երևան՝ ես ցանկացա ցուցադրել իմ հմտությունները ոչ թե անցած տարիների լուսանկարներում ու տեսագրություններում, այլև իրական, ներկայիս աշխատանքում: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանի հետ և ԲՈՒՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի աջակցությամբ հավաքագրեցինք ցանկացողների, աշխատեցինք նրանց հետ և արդեն 8 ամիս անց խաղացինք 6 ներկայացում ԲՈՒՀ-ի դահլիճում, իսկ 7-րդը` Ֆիլհարմոնիայում: Այնուամենայնիվ, իսկական մյուզիքլի արտադրությունը բավականին թանկարժեք է և կոմերցիոն տեսանկյունից այն չի վերադարձնի ներդրումները:

Մեզ պակասում է «ՎԱՈՒ» հոգեվիճակը...

- Այսինքն՝ չարժե՞ սպասել այս ժանրի ծաղկմանը Հայաստանում:

- Մոտակա տարիներին, կարծում եմ, ո՛չ, նույնիսկ եթե շատ ցանկանանք, քանի որ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների ներդրման մասին: Բայց միևնույն ժամանակ, մարդիկ հոգնել են ողբերգությունից ու պատմության մռայլ էջերից: Այս փոքրիկ երկրում գրեթե չկա տոն աչքերի համար: Երբ ամբողջ ժամանակ լեռներ ես տեսնում ու հանկարծ մի կանաչապատ տարածք, բացականչում ես` «վաու» ու հենց այդ հոգեվիճակն էլ մեզ պակասում է:

- Եթե մի պահ անտեսենք հարցի կոմերցիոն կողմը, որքանո՞վ է մեր երկիրը հոգեբանորեն պատրաստ «տեսարանների»` դեռ չլուծած հացի խնդիրը:

- Հիմա մեր երկիրը պատրաստ է դրան առավել, քան երբեք: Ժամանակը եկել է: Հարկավոր են դրական էմոցիաներ, բավական է արտասուք թափել: Նրանք, ում առնչվել են պատմության տխրահռչակ էջերը, անկասկած, հիշում են դրանք, սակայն մեզ հարկավոր է բաց թողնել անցյալը: Ցանկալի է, որ Հայաստանում ավելի շատ զվարճություններ կազմակերպվեն: Հարկավոր է բարձրացնել երաժշտական մշակույթը, աշխատանքը պետք է սկսել հենց երեխաներից: Եվ այդ հարցում մեզ աջակցում են Վազգեն Ասատրյանն ու Արմեն Ամիրյանը, ովքեր հավատացին «Գեղեցկուհին և հրեշը» նախագծին, որի հերոսները դարձան Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

Ես գողանում եմ աչքերով ու ականջներով...

- Մյուզիքլը Ձեզ համար վաղուց դարձել է կենսակերպ, որն արտացոլվում է ամեն ինչում: Իսկ ինչո՞վ է այն տարբերվում ստեղծագործող այլ մարդկանց կենսակերպից:

- Բարդ հարց է: Բոլոր գույները, հոտերը, պատկերները ընկալում եմ իբրև հատուկ նշաններ ու հնարավորություններ` մույզիքլներում օգտագործելու համար: Անընդհատ աչքերով ու ականջներով գողանում եմ ինչ-որ գաղափարներ, բնավ ոչ գրագողության իմաստով, այլև արվեստում դրանց տրանսֆորմացնելու նպատակով՝ ավելի հաճախ տեղափոխելով դրանք կյանքից մյուզիքլ և ոչ հակառակը:

Այնպիսի տաղանդներ, ինչպիսիք Հայաստանում են` չկան ոչ մի տեղ...

- Մյուզիքլը Ձեզ համար յուրօրինակ կրոն է, հավատամք ու մի աշխարհ, որից չեք ցանկանում դուրս գալ ոչ մի պայմանում: Որտեղի՞ց նման ներշնչանք:

- Ինձ սնում է նորի բացահայտման ամենօրյա անհաղթահարելի ցանկությունը: Այն օրը, երբ ասեմ, որ գիտեմ և կարող եմ ամեն ինչ, այն կլինի վերջինն իմ ստեղծագործական կյանքում: Ունենալով համեմատելու հնարավորություն (Մոսկվա, ԱՄՆ, Եվրոպա)՝ առանց ավելորդ հայրենասիրության ու ֆանատիզմի վստահեցնում եմ, հայ երեխաները տաղանդի գանձարան են, նման տաղանդներ չկան ոչ մի տեղ: Ցավոք, շատ ընտանիքնորում չկան բավարար հնարավորություններ լրացուցիչ կրթության համար:

- Ո՞րն է ներշնչման գլխավոր աղբյուրն այս փուլում: 

- Աշխատանքն ու ծրագրերը: Մոտ 3-4 շաբաթ անց` մանկության ընկերուհու՝պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ նախատեսել ենք «Մոխրոտիկ» ներկայացման առաջնախաղը: Դա մյուզիքլ չէ, այլ երաժշտական հեքիաթ, որում ներգրավված են 3-12 տարեկան երեխաներ: Բացի ներկայացման մեջ ներգրավված լինելուց, երեխաները ուսանում են 4 առարկա՝ խորեոգրաֆիա, երգեցողություն, դերասանական վարպետություն և բեմական խոսք, որոնք դասավանդում եմ ամերիկյան մեթոդով` խաղի տեսքով: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա սեպտեմբեր ամսին նախատեսում ենք շատ լուրջ նախագծի իրականացում` առաջինը հայ իրականության մեջ Մյուզիքլի դպրոցի բացում, որի խաղացանկում ներառված են լինելու «Մամա Միա», «Առյուծ արքան» և մի շարք այլ մյուզիքլներ: Կան ծրագրեր՝ մեկտեղելու գեղասահքն ու մյուզիքլը, հաշվի առնելով Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը Երևանում:

Հայաստանը` ջազ է...

- Հայրենիքից երկար բացակայությունից հետո ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ:

- Ինձ համար Հայաստանը ջազ է: Ցանկացած մարդ, ով գալիս է Հայաստան, նմանեցնում է այն ջազի: Ամերիկացիներին շատ է դուր գալիս ջազը՝ հայ երաժիշտների մատուցմամբ: Երբեք նրանք այդչափ հարգալից չեն արտահայտվել այլոց մասին ջազային մշակույթի ընկալման հարցում: 3 տարի է, ինչ Հայաստանում եմ, և ոչ մի վարկյան չեմ զղջացել տեղափոխմանս համար: Այստեղ ապրում եմ առանց ավելորդ եռուզեռի, շտապողականության, թեև աշխատում եմ նախկին ռիթմով: Զգում եմ ինձ շատ հարմարավետ, ներդաշնակության մեջ եմ գտնվում ինքս ինձ հետ, ուստի և աշխատում եմ առավել արդյունավետ:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան 27/11/2024 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) 27/11/2024 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին 27/11/2024 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) 27/11/2024 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 27/11/2024 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը 27/11/2024 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան 27/11/2024 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը 27/11/2024 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 27/11/2024 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 27/11/2024 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ 27/11/2024 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է 27/11/2024 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 27/11/2024 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան 27/11/2024 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% 27/11/2024 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ 27/11/2024 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 27/11/2024 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք 27/11/2024 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները 27/11/2024 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան 27/11/2024 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ 27/11/2024 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով 27/11/2024 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ 27/11/2024 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում 27/11/2024 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 27/11/2024 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է 27/11/2024 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով 27/11/2024 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն 27/11/2024 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին 27/11/2024 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն 27/11/2024 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում 27/11/2024 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան 27/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 27/11/2024 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է 27/11/2024 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը 27/11/2024 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ 27/11/2024 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները 27/11/2024 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը 27/11/2024 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է 27/11/2024 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար 27/11/2024 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը 27/11/2024 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը