12/05/2017 16:20
Հնգյակից տղայի մոտ կայունացման միտում կա, աղջիկների մոտ՝ դրական. Մանրամասներ
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ողջ մնացած երկու աղջիկների վիճակը ծանր կայուն է և նրանց մոտ դրական միտումներ են նկատվում: Իսկ տղայի վիճակը ծայրահեղ ծանր է՝ կայունացման միտումներով, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով, եթե նախկինում աղջիկները 7-8 գրամ կաթ էին խմում, ապա այժմ նրան խնամող բժիշկները կաթի քանակը հասցրել են 15 գրամի:
«Երեխաները դեռ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում են, և ինչպես մասնագետներն են ասում, դեռ երկար կմնան այնտեղ: Երեխաների կաթի քանակը մեծացրել են, նրանց քաշի ավելացում է նկատվել», - ասաց տիկին Հայթայանը:
Ավելի վաղ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը Aysor.am-ին ասել էր, որ երեխաների հարցով հայ մասնագետները կապ են հաստատում ամերիկյան մասնագետների հետ:
Մանրամասն
Նշենք, որ անցած շաբաթ հնգյակ ծննդաբերած 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության ընթացքը վարել են «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները:
Մանրամասն
«Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը հայտարարել էր, որ երեխաները ծնվել են «ծայրահեղ անհաս», ինչի մասին մինչև ծննդաբերելը զգուշացրել էին ծնողներին:
Մանրամասն
Հանրապետության գլխավոր նեոնատոլոգը Aysor.am-ին ասել էր, որ երեխաները մահացել էին անհասության հետևանքով առաջացած շնչառական խնդիրների ու արյան զեղման պատճառով:
Մանրամասն