12/05/2017 10:01
«ՍԱՍ»-ի ժողովի քրգործով մեղադրյալ չկա, գործը սառեցնո՞ւմ են. «Փաստ»
ՍԱՍ գրուպի նախընտրական ժողովի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որևէ տեղաշարժ չի արձանագրվել, գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա: Այս մասին «Փաստին» հաղորդեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ավելին՝ «Փաստին» հասած տեղեկություններով ոչ Արտակ Սարգսյանը, ոչ նրա եղբայրը, ով վարել է ժողովը, չեն հարցաքննվել գործով:
Տպավորությունն այն է, որ գործը սառեցնում են՝ ժամանակ անց կարճելու համար: