12/05/2017 17:33
Դանի Ալվեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:
Բրազիլացի ֆուտբոլիստը, գոլի հեղինակ էր դարձել կիսաեզրափակչի՝ «Մոնակոյի» հետ կայացած պատասխան խաղում՝ 44-րդ րոպեում, իսկ թուրինյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ էր տարել: 34-ամյա Ալվեսի համար սա 3-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:
ՉԼ-ում ելույթ ունենալու նախորդ 10 տարվա ընթացքում Ալվեսը դեռ երբեք 3 գոլ չէր խփել մրցաշարի մեկ խաղարկության ընթացքում: