12/05/2017 10:21
Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով
Կոնվերս Բանկը գործարկել է Ակցիա՝ Բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Կոնվերս Տրանսֆեր, Յունիստրիմ, Անելիք, Մանի գրամ, Ինտերէքսպրես, Բեստ) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդների համար:
«Արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով:Մինչև հուլիսի 31-ը դոլարը կփոխարկվի Բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով», - հայտնում է բանկը՝ հավելելով, որ Ակցիայի շրջանակներում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron «Տրանսֆեր» քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի:
Բացի այդ, Ակցիայի շրջանակներում «Converse Transfer» համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին է առաջարկվելու մինչև 500 հազար դրամի չափով վարկային սահմանաչափ:
«Ակցայի ավարտից հետո Բանկի միջոցով «Converse Transfer» համակարգով արտասահմանից փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու են՝ երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, iPhone7 և դրամական ու իրային շահումներ», - հավելում է բանկը:
Մանրամասները՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/05/02/conversetransferpromo/ հղմամբ: