12/05/2017 17:05
Ադրբեջանի փլուզումը. Երկրի խոշորագույն բանկը դադարեցրել է վարկատուների վճարները
Ադրբեջանի խոշորագույն բանկը՝ Ադրբեջանի միաջազգային բանկը (ԱՄԲ), որը արժույթի պակասուրդի և արժույթի սուր ճգնաժամի պատճառով հայտնվել է փլուզման եզրին, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները և սկսել է բանակցություններ վարկատուների հետ` վերակազմավորման վերաբերյալ, հայտնում է Forbes.ru-ն:
ԱՄԲ-ն մայիսի 10-ին բաց է թողել վճարումը 100 մլն դոլար հիմնական պարտքի և տոկոսների մասով, ասվում է պետբանկի հաղորդագրության մեջ: Արտարժույթով պարտքերի մի մասը փոխարինվելու է Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակազմավորման վերաբերյալ առաջարկվող նախագիծը կդառնա պարտադիր, եթե այն հաստատեն կարկատուները:
Բանկի պարտատոմսերի գինը, որի մարումը նախատեսվում է 2019 թվականին, ընկել է 15 տոկոսով, իսկ եկամտաբերությունն աճել է 14,188 տոկոսով: Բանկը վճարումների դադարեցման որոշումն անվանել է «ցավալի»: «Շտապ անհրաժեշտ են միջոցառումներ ԱՄԲ-ի երկարաժամկետ կենսունակությունն ապահովելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ: