12/05/2017 12:13
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.10 տոկոսով՝ հասնելով 47.88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.04 տոկոսով՝ հասնելով 50.79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: