13/05/2017 09:30
Հովիկ Աբրահամյանը մի քանի տարբերակ է մտածում. «Ժամանակ»
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու-վերադառնալու մի քանի տարբերակ է մտածում։
«Առաջինը՝ ինչ-որ քաղաքական ֆորմացիա կազմավորել վերջին ընտրություններում ԱԺ-ից դուրս մնացածների հետ, օրինակ՝ Վարդան Այվազյան, Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) և այլք, մյուս տարբերակը՝ «Ծառուկյան» դաշինքի միջոցով, ԲՀԿ անդամ դառնալու ճանապարհով և Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերությունների ավելի սրվելու դեպքում` հստակ կողմ դառնալով։ Չի բացառվում, որ Արգամիչը որոշի աջակցել հենց Սերժ Սարգսյանի կողմը», - գրել է «Ժամանակ»-ը: