13/05/2017 09:47
Կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու կառավարությանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամը, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էր ստացել ԿԸՀ-ից»։
Թերթի տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը նաև ներկա են լինում նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատներ վայ դնելուց հետո։
«Ծառուկյանը ընդհանուր անելիքներ է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ու դրանից հետո։ Հաջորդ տարի, արդեն կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու կառավարությանը», - հավելել է թերթը։