13/05/2017 16:22
Բրիտանացիները չեն ցանկանում «Եվրատեսիլն» իրենց երկրում անցկացնել
Եթե Մեծ Բրիտանիան երկրում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն անցկացնելու հարցով հանրաքվե անցկացներ, ապա երկիրը, թերևս, կդադարեր զբաղվել այդ մրցույթով: Այսպիսինն են հարցման արդյունքները, որոնք հրապարակել է YouGov ընկերությունը, փոխանցում է Life.ru-ն:
Հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել է 1600 բրիտանացի, և նրանց կեսը՝ 56 տոկոսը, կողմ է եղել այն մտքին, որ Միացյալ Թագավորությունը դադարի մասնակցել «Եվրատեսիլ»-ին:
Առաջին անգամ Մեծ Բրիտանիան հայտնվել է «Եվրատեսիլ»-ում այդ մրցույթի անցկացման երկրորդ տարում: Դա տեղի է ունեցել 1957 թվականին: Այդ ժամանակից ի վեր երկիրը հաղթել է մրցույթում հինգ անգամ, իսկ վերջին հաղթանակը եղել է 1997 թվականին: